Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1 ամիս ժամանակ է տվել Սիրիայի կառավարությանը, որպեսզի վերջինս ուժերը հետ քաշի Իդլիբ նահանգում գտնվող թուրքական հենակետերից անդին: Էրդողանը շեշտել է, որ եթե Սիրիայի իշխանությունները փետրվարի ընթացքում դա չանեն, Թուրքիան ստիպված կլինի այդ գործն անձամբ իրականացնել: Նրա խոսքերով՝ Թուրքիան Սիրիայի հետ 1998թ. կնքված Ադանայի համաձայնագրով ահաբեկչական սպառնալիքից իր սահմանների անվտանգությունը պաշտպանելու նպատակով իրավունք ունի ներկայություն ունենալ այդ տարածքներում, գրում է RM-ը:
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան ո՛չ ցանկություն, ո՛չ էլ նպատակ ունի իր որևէ դաշնակցի, բարեկամի և որևէ այլ երկրի հետ առճակատման գնալ:Անդրադառնալով Ռուսաստանից Թուրքիայի ակնկալիքներին՝ Էրդողանը նշել է. «Ակնկալում ենք, որ Ռուսաստանը ավելի լավ հասկանա Սիրիայում մեր մտահոգությունները»:
Ավելի վաղ Իրանի և Ռուսաստանի հետ Իդլիբի հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Թուրքիան այնտեղ 12 հենակետ էր հիմնել:
Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի վերջին առաջխաղացման արդյունքում թուրքական զինված ուժերի մի շարք հենակետեր շրջափակման մեջ են հայտնվել։ Իսկ փետրվարի 3-ին Սիրիայի կառավարական ուժերն այդ հենակետերից մեկի ուղղությամբ կրակ էր բացել, որի հետևանքով 7 թուրք զինծառայող էր զոհվել:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Էրդողանը վերջնագիր է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
2020.02.05 23:14


Twitter
Вконтакте
Одноклассники
