211652_close_icon

ԱԻՆ-ում բալային համակարգ է ստեղծվում․ որպեսզի կարողանանք տարանջատել աշխատողին չաշխատողից. նախարար. Tert.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count17736 դիտում article-date 14:41 05-02-2020
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ամփոփելով 2019 թվականը նշեց, որ նախարարության ֆինանսական ծախսերը 2019 թվականի համեմատ 2020 թվականին ավելացվել է 2․7 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է պարգևատրման ֆոնդի և աշխատավարձերի ավելացման հետ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/02/05/felix/3202669?fbclid=IwAR2IAzM8c4kPv8n5XNgoNv8ywKDx1i_M8Q4Oe-BCofDrI-nizdaCoaH_WKA]Tert.am[/url]-ը։ Նախարարը ներկայացրեց, որ օպտիմալացման արդյունքում այնպես են աշխատել, որ կրճատումներ չլինեն։ «Փրկարար ծառայությունում հաստիքների կրճատում ընդհանրապես չի լինելու, այստեղ պաշտոնական հաստիքների կրճատում է լինելու, կենտրոնական ապարատում եղած շատ հաստիքներ գնացել են դեպի ներքևի օղակներ։ Օպտիմալացման արդյունքում մենք փորձել ենք ուժեղացնել այն ստորաբաժանումները, որոնք անմիջական աշխատանքի, բնակչության հետ շփման մեջ են»,- ասաց նա և հավելեց, որ արդեն մեկ ՊՈԱԿ է փակվել։ Ֆելիքս Ցոլակյանի ներկայացմամբ՝ նախորդ տարում պատահարների թիվը մեծ է եղել, համեմատելով 2018 թվականի հետ՝ 2019 թվականում հրդեհների թիվը 55․2 տոկոսով ավելացել է, այլ արտակարգ իրավիճակների դեպքում ևս՝ պայթյուն, փլուզում և այլն աճ է գրանցվել, սակայն իր գնահատմամբ՝ փրկարարները պատվով են կատարել իրենց աշխատանքը։ «Հրդեհներ են գրանցվել նաև ձմռանը։ Բարձր խոտերը, որոնք չեն հնձվել, այրվում են և այն հասնում է մինչև անտառներ։ Մենք անտառներով հարուստ չենք, և եթե դրանք կորցնենք, կնշանակի, որ շատ բան ենք կորցնում։ Նկատել եք՝ մենք անընդհատ հաղորդագրություններ էինք ուղարկում և մարդկանց զգուշացնում։ Նույնիսկ մի դեպք եղավ, երբ սկսեցին մեզ ծաղրել, թե ձմեռվա կեսին ԱԻՆ-ը հրդեհներից պաշտպանվելու հաղորդագրություն է ուղարկել։ Այո, հենց ձմեռվա ընթացքում շատ անտառային հրդեհներ ենք ունեցել»,- նշեց նախարարը։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/02/05/felix/3202669?fbclid=IwAR2IAzM8c4kPv8n5XNgoNv8ywKDx1i_M8Q4Oe-BCofDrI-nizdaCoaH_WKA]կայքում[/url]։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+

Նմանատիպ նյութեր