57773 դիտում
13:45 25-08-2018
Ոստիկանությունը շուտով վարորդական իրավունքի վկայականի համար կիրառելու է բալային համակարգ. Վալերիյ Օսիպյան. Tert.am
Ոստիկանությունը շուտով վարորդական իրավունքի վկայականի համար կիրառելու է բալային զսպող համակարգ: Այս մասին, այսօր ոստիկանապետին կից հասարակական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
«Վարչապետի հանձնարարականով մենք դիտարկել ենք հարևան երկրների փորձը, որպեսզի կարողանանք այն կիրառել նաև մեզ մոտ: Այդ երկրներում բալային համակարգը կիրառելով՝ մահվան դեպքերը կտրուկ նվազել են: Վարորդը պետք է գիտակցի, որ բալերը կորցնելու դեպքում կարող է կորցնել վարորդական իրավունքը: Մենք ուսումնասիրել ենք նաև ոչ սթափ վիճակում ղեկին հայտնվելու նախագծի մեջ անգամ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- նշեց ոստիկանապետը:
Վալերիյ Օսիպյանը նաև անդրադարձել է ավագանու առաջիկա ընտրություններին և բացառել է ընտրակաշառքի հնարավորությունը. «Ոստիկանությունը տիրապետում է ընտրակաշառք տալու ցանկացած մեխանիզմի և խստորեն վերահսկելու է դա»,- հայտարարեց նա:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/25/Osipyan/2773986]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
892 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը