3255 դիտում
10:38 05-02-2020
Մեծ պայքար կերակրի աղի շուրջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մեկ տարի է, ինչ ձգվում է աղի վաճառքով զբաղվող «Սոլտեքս» և «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունների միջև պայքարը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սոլտեքս» ընկերությունը իր կասկածներն է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին այն մասին, որ «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը ոչ հավաստի տեղեկություն է ներկայացնում իր արդյունահանման ծավալների վերաբերյալ: Իսկ, ահա, «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը հակառակն է պնդում՝ հայտնելով, որ իր կողմից արտադրված ինչպես կերակրի, այնպես էլ արդյունաբերական և տեխնիկական աղի բացթողնումը կատարվում է բացառապես փաստաթղթերով, երբևէ չեն թաքցվում իրական ծավալները, և անհրաժեշտության դեպքում պատրաստ են ներկայացնել ցանկացած տեղեկություն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սոլտեքս» ընկերության կողմից ներմուծված կերակրի աղում անցած տարվա ապրիլի 25-ից մինչև նոյեմբերի 1-ը սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված լաբորատոր փորձարկումների արդյունքում «կալիումի ֆեռոցիանիդ (E536)» ցուցանիշով անհամապատասխանություն չի արձանագրվել: Բայց պարզվում է՝ անհամապատասխանություն արձանագրվել է անցած տարվա սեպտեմբերի 23-ին նմուշառված կերակրի աղում յոդի պարունակության ցուցանիշով: Այդ խմբաքանակը սեպտեմբերի 26-ին հետ է վերադարձվել արտահանող երկիր: Արդյունքում ՏՄՊՊՀ-ն որոշել է պատասխանատվություն կիրառել տեղական արտադրողի նկատմամբ և նախազգուշացում տալ: Նշենք, որ «Սոլտեքս»-ը ստեղծվել է 2017 թվականին, հիմնադիրն է Խաչատուր Կատոլիկյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2838 դիտում
16:50 19-10-2019
Սահմանվել է վերահսկողություն կերակրի աղի նկատմամբ․ ՍԱՏՄ
4082 դիտում
11:18 25-11-2016
Աղի իրացման ծավալները նվազել են, Ավանի աղի կոմբինատը կտրուկ նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերը. «Ժողովուրդ»
2169 դիտում
16:32 28-09-2015
Շուկայում հայտնաբերվել է չյոդացված, առանց հայերեն մակնշման, ոչ հայկական արտադրության կերակրի աղ. ՀՀ ՍԱՊԾ
Այս բաժնից
1042 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1264 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»