2838 դիտում
16:50 19-10-2019
Սահմանվել է վերահսկողություն կերակրի աղի նկատմամբ․ ՍԱՏՄ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումեր է անցկացրել սննդի շղթայում գործունեություն իրականացնող 89 տնտեսավարող սուբյեկտների մոտ (իրացման ցանց 14, արտադրությունն 75, որից՝ կաթնամթերք արտադրություն՝ 44, հացի արտադրություն՝ 6, մսամթերքի արտադրություն՝ 6, պահածոների արտադրություն՝ 11, ձկամթերքի արտադրություն՝ 1, գարեջրի արտադրություն՝ 1)` ստուգելու այդ կազմակերպություններում օգտագործվող աղի համապատասխանությունը կերակրի աղին ներկայացվող պահանջներին: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նշենք, որ հանրային սննդի օբյեկտները, սննդի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են Հայաստանի Հանրապետությունում իրացման համար արտադրվող սննդամթերքի մեջ օգտագործել միայն յոդացված կերակրի աղ (բացառությամբ այն դեպքերի, երբ յոդացված կերակրի աղի օգտագործումը չի թույլատրվում արտադրության տեխնոլոգիայով):
Իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ սննդի արտադրություններում օգտագործվում է թե յոդացված, թե չյոդացված կերակրի աղ, ինչը փաստել են լաբորատոր փորձաքննության արդյունքները և տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացված անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերը (չյոդացված կերակրի աղի օգտագործումը նախատեսված է եղել տվյալ արտադրության տեխնոլոգիայով): Պարզվել է նաև, որ դրանք եղել են «Ավանի աղի կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից արտադրված, և ավելի փոքր քանակությամբ՝ ներմուծված:
Վերահսկողության շրջանակներում առանձնակի ուշադրություն է դարձվել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ներմուծված և սննդի արտադրություններում օգտագործվող աղին (կատարվել է նմուշառում, լաբորատոր փորձաքննություն, ուղեկցող փաստաթղթերի ուսումնասիրություններ, մակնշման համապատասխանության ստուգում): Կերակրի աղի չափանիշներին չհամապատասխանող, մասնավորապես՝ սննդի արտադրություններում «տեխնիկական» աղի օգտագործման դեպք չի հայտնաբերվել:
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 3 կազմակերպություններում՝ Լոռու մարզում գործող «Վիգեն Գրիգորյան» Ա/Ձ-ում, «Սեդրակ և Տիգրան» և «Տաշիր կաթ» ՍՊԸ-ներում հայտնաբերվել է քիչ քանակությամբ (105 կգ) անհայտ ծագման աղի օգտագործման դեպք (բացակայել են անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերը և մակնշումը): Իսկ «Լոռվա կաթ» ՍՊ ընկերության կողմից օգտագործվող աղը կալիումի ֆեռոցիանիդ ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին: Այդ ընկերությունների տնօրեններին տրվել են արտադրանքը արգելելու և օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագրեր:
Տեղեկացնենք նաև, որ կերակրի աղի շուկայում դիտարկումները կրում են շարունակական բնույթ, քանի որ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 18-ի և ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2016 թվականի մարտի 23-ի համապատասխանաբար թիվ 74-Ա և թիվ 829-Ա համատեղ հրամանների` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը յուրաքանչյուր տարի պետք է իրականացնի կերակրի աղում յոդի պարունակության պետական վերահսկողություն և պարբերաբար արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնի ՀՀ առողջապահության նախարարություն՝ սահմանված ձևաչափով:
Նմանատիպ նյութեր
3252 դիտում
10:38 05-02-2020
Մեծ պայքար կերակրի աղի շուրջ. «Ժողովուրդ»
4082 դիտում
11:18 25-11-2016
Աղի իրացման ծավալները նվազել են, Ավանի աղի կոմբինատը կտրուկ նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերը. «Ժողովուրդ»
3641 դիտում
20:11 06-09-2021
Սեպտեմբերի 15-ից ուժեղացված վերահսկողություն կիրականացվի թարմ մսի սպանդանոցային ծագման նկատմամբ. ՍԱՏՄ
Այս բաժնից
1261 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4726 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած