211652_close_icon
views-count40011 դիտում article-date 15:45 04-02-2020

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. ուժեղ քամու հետևանքով հսկայական եղևնին կոտրվել և ընկել է «Բերդ« բժշկական կենտրոնի տանիքի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։55-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով հսկայական եղևնին պոկվել և ընկել է Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնի տանիքի թիթեղյա ծածկի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները մասնատել և հեռացրել են տանիքի վրա ընկած ծառը և սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը։ Լուսանկարները Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր