211652_close_icon
views-count2686 դիտում article-date 19:03 26-08-2017

Մարսելում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա, կա 3 տուժած

Ֆրանսիական Մարսելում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա: Այս մասին հայտնում է TACC-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցած հարձակման հետևանքով տուժածների թիվը այս պահին 3-ն է: Անցորդների վրա հարձակում գործած տղամարդը ձերբակալված է, նրան տեղափոխել են հոգեբուժական կլինիկա: Հայտնի է, որ նա 35 տարեկան է և ծնունդով Փարիզից է: Նրա անունը չի հրապարակվում: Նշվում է, որ նա նախկինում աչքի է ընկել գողություններ կատարելուց: Իշխանությունները տեղի ունեցածը առայժմ որպես ահաբեկչություն չեն որակում:

Նմանատիպ նյութեր