211652_close_icon
views-count289723 դիտում article-date 17:45 01-02-2020

Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են շտապօգնության մեքենան և 07-ը, կա 1 զոհ, 3 վիրավոր. 07-ը վերածվել է մետաղի ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի 36 DՏ 524 համարանիշի և Ford Transit մակնիշի 415 ԼՏ 53 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդը տեղում մահացել է, նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ-փրկարարները: Իսկ 3 հոգի, ովքեր եղել են Ford Transit-ի մեջ, որը շահագործվում է որպես շտապօգնության մեքենա և պատկանում է Սյունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկին, տեղափոխվել են հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի կարգադրությամբ դեպքի վայր են ժամանել նաև մարզպետարանի համապատասխան բաժինների ծառայողները: Փաստի առթիվ Սյունիքի մարզային քնչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածներն են շտապօգնության ավտոմեքենայի վարորդն ու հիվանդանոցի բուժքույրերը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են շտապօգնության ավտոմեքենայի վարորդի, նրա վիրավոր ուղևորների և 07-ի մահացած վարորդի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր