82291 դիտում
16:31 31-05-2023
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ «Արմենիա Վայն» գործարանի մոտ Mersedes-ը մխրճվել է կայանված Зил-ի հետնամասի մեջ․ Mercedes-ը վերածվել է մետաղի ջարդոնի․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Սասունիկ գյուղի վարչական տարածքում «Արմենիա Վայն» գինու գործարանի հարևանությամբ Mercedes մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայնաված Зил մակնիշի բեռնատարին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու նշված գործարանի աշխատակիցները, դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադի բուժանձնակազմը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտովեքենաները, փակել Mercedes-ի գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և վաշտի հրամանատար Սուրեն Անանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացնում նույն վաշտի պարեկներ Գրիգոր Ենգոյանն ու Սաշա Վարդանյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Հարություն Գևորգյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Зил-ը առաջ է ընթացել, իսկ Mercedes-ը վերածվել է մետաղի ջարդոնի։
Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովսեփ Հովհաննիսյանը, հիվանդանոցից Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիատակության չգալով մահացավ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+