211652_close_icon
views-count1717 դիտում article-date 13:53 22-01-2020

Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը ամփոփել է տարին. ներկա էր նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 20-ին Կոտայքի մարզում տեղի է ունեցել Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի գործունեության ամփոփումը, որին մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, ինչպես նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Ամփոփմանը ներկա էին նաև Կոտայքի մարզային փրկարարական վարչության անձնակազմը, այլ պաշտոնատար անձինք: Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը հանդես եկավ զեկույցով` ամփոփելով վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները: Հաշվետու ժամանակահատվածում Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 78456 զանգ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 92097 հեռախոսազանգ), որից դեպք-պատահարների վերաբերյալ՝ 2746 զանգ, (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 2597): Այսինքն նախորդ տարվա համեմատությամբ դեպքերն աճել են 150-ով կամ 6%-ով: Գրանցված դեպք-պատահարներից 1597-ը տեխնածին են (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 1524), այսինք տեխնածին բնույթի դեպք պատահարներն աճել են 73-ով կամ 8%-ով: Տեխնածին բնույթի դեպքերից 1477-ը հրդեհների դեպքեր են (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 1413), հրդեհների թիվն աճել է 64 դեպքով կամ 4,5%-ով: Տարվա ընթացքում մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվել են աշխատանքներ կառավարման մարմինների և ուժերի մշտական բարձր պատրաստականության վիճակը պահպանելու և դրանց նպատակային կիրառումն ապահովելու, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում բնակչության գործողությունների ուսուցումը և կառավարման մարմինների նախապատրաստումն իրականացնելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բնակչության պաշտպանության միջոցառումների համապատասխան պլանավորումն իրականացնելու ուղղությամբ: Ամփոփման ընթացքում քննարկվեցին տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ու քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող հարցեր: Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանը հատկապես կարևորեց մարզում առկա ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների վերանորոգման և գույքով ապահովման, ինչպես նաև Չարենցավանի և Եղվարդի ՀՓՋ-ներում դեռևս 80-ական թվականներից մնացած հրշեջ մեքենաների՝ ժամանակակից փրկարարական տեխնիկայով փոխարինելու անհրաժեշտությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր