Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կհանդիպեն Բեռլինում
Կրեմլում հայտնել են, որ Լիբիայում իրավիճակի կարգավորման հարցով այսօր կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում, որը կայանալու է Բեռլինում, տեղի է ուննալու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Tass-ի փոխանցմամբ՝ հանդիպումը կայանալու է մինչև գագաթնաժողովի մեկնարկը։
Գագաթնաժողովին հրավիրվել են ներկայացուցիչներ՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Եգիպտոսից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ալժիրից, Մեծ Բրիտաիայից, Ֆրանսիայից, ինչպես նաև Թուրքիաի և Ռուսաստանի նախագահները։