3606 դիտում
10:03 29-06-2018
ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները կհանդիպեն հուլիսի 16-ին Հելսինկիում․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նրա պաշտոնակից Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենան հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։ Կողմերը քննարկելու են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հարաբերություններին և ազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4458358.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Գագաթաժողովի մասին հայտարարվեց Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ռուս պաշտոնատար անձանց, այդ թվում Պուտինի միջև անցկացված հանդիպումից մեկ օր անց։
«Երկու կողմերի համար, չնայած առկա տարաձայնություններին, կան նաև հարցեր, որոնց շուրջ երկու նախագահները կարծում են, որ կարող են գտնել կառուցողական լուծումներ», ասել է Բոլթոնը։ Նա ավելացրել է, թե չի կարծում, որ որևէ մեկը սա կարող է վատ գաղափար համարել։
Այսօր շատերն են հարց տալիս, թե արդյոք բազեն կարող է վերածվել աղավնու՝ հիշեցնելով, որ Բոլթոնը, որը մարտ ամսից այս պաշտոնը ստանձնելուց ի վեր հանդես է գալիս Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու կոչերով, Բուշի վարչակազմում աշխատելու տարիներին համարվում էր Կրեմլի ամենասուր քննադատը։
Պատասխանելով իր նախորդ հայտարարությունների մասին լրագրողների հարցերին, այդ թվում Պուտինին «ստախոս» անվանելու մասին իր խոսքերին, Բոլթոնն ասել է, թե իր նախկին հայտարարությունները տեղ չունեն իր նոր դերում, որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական։
Բոլթոնը, որն ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտությունն անցյալ տարի անվանել էր «պատերազմական գործողություն», այսօր համամիտ է Թրամփի վարչակազմի հետ, որ այդ հարցով սկսված հետաքննությունը «վհուկաորս է», ինչպես այն անվանում է Թրամփը։
Նախագահական հանդիպումների կազմակերպումը սովորաբար պահանջում է ամիսների նախապատրաստական աշխատանք։ Բոլթոնի խոսքերով, քննարկվելիք հարցերի շուրջ նախապես համաձայնություն կկայացվի երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև ավելի վաղ անցկացվելիք հանդիպման ժամանակ։
Երկու կողմերն արդեն արտահայտել են ցանկություն քննարկելու այնպիսի հարցեր, ինչպիսիք են զենքերի վերահսկողությունը և ահաբեկչության դեմ պայքարը։ Ավելի զգայուն հարցեր են Ուկրաինան, Սիրիան, Արևմտյան պատժամիջոցները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի նախկին լրտեսի դեմ մահափորձ իրականացնելու մեջ Կրեմլին ներկայացվող մեղադրանքները։
Նմանատիպ նյութեր
5925 դիտում
23:16 26-07-2017
Բալթիկ երկրների նախագահները հուլիսի 31-ին Տալինում կհանդիպեն ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի հետ
3287 դիտում
18:02 19-01-2020
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կհանդիպեն Բեռլինում
Այս բաժնից
1249 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
793 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
910 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա