Այսօր Սանկտ Պետերբուրգում կքննարկվի ԼՂ խնդրի կարգավորման հարցը. կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր` հունիսի 20-ին, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2016/06/14/87903/] ավելի վաղ[/url] տեղեկացրել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հունիսի 20-ին, Սանկտ Պետրեբուրգում կկայանա Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպումը:
Ռուսաստանը կշարունակի իր ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Երկուշաբթի օրը Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, ինչից հետո տեղի կունենա երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպում: Այս մասին հայտարարել էր միջազգային հարցերով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Մենք վճռորոշ դեր խաղացինք Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հարցում` ապրիլյան պատերազմում,- հավելել էր պաշտոնյան: