Վենեսուելայի նախագահ Մադուրոն իր լիազորությունների մի մասը հանձնել է երկրի փոխնախագահին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն միանգամից ավելացրել է երկրի փոխնախագահի լիազորությունները. Թարեք Էլ-Աիսսամիին է հանձնվել Մադուրոյի լիազորությունների մի մասը, հաղորդում է Ria Novosti-ն։
Noticias24 պորտալը գրում է, որ համաձայն Gaceta Oficial թերթում տպագրված նախագահի հրամանի՝ իր լիազորություններից առնվազն 15-ը տրվել է փոխնախագահին։
Մասնավորապես, այժմ Էլ-Աիսսամին պատասխանատու կլինի նախարարությունների միջև ֆինանսական միջոցների բաշխման, փոխնախարարներ նշանակելու, բռնագրավման, ռազմավարական նշանակության ոլորտներին ԱԱՀ-ի հարկից ազատման համար։
Վերջինս փոխնախագահի պաշտոնում է նշանակվել այս տարվա հունվարին։