Նախագահ Մադուրոն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել «չկատակել Վենեսուելայի հետ»
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ աշխարհը սատարում է երկրի իշխանություններին և կոչ է արել Միացյալ Նահանգներին «չկատակել Վենեսուելայի հետ»: Այս մասին հաղորդում է El Universal-ը:
«Մենք ցանկանում ենք խաղաղություն, մենք սիրում ենք խաղաղությունը, բայց մեր զինվորականներն անում են ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն մեր երեխաներին և թոռներին»,-ասել է Մադուրոն, ավելացնելով, որ Հարավային Ամերիկան, նրա կարծիքով միշտ կլինի «գերեզման Ամերիկական կայսրության համար»:
Բացի այդ նախագահը կրկին դիմել է երկրի ընդդիմությանը և նրանց մեղադրել երկրում առաջացած ճգնաժամի համար:
Պարզ է դարձել, որ բախումների հետևանքով Վենեսուելայում զոհվել են 28 մարդ:
Ավելի վաղ Վենեսուելայի արտգործնախարար Էլիս Հաուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին մեղադրել է երկրում կոնֆլիկտ հրահրելու մեջ և նրան է մեղադրել փողոցային բախումների և զոհերի համար: