211652_close_icon
views-count20109 դիտում article-date 16:23 16-01-2020

Երևանում BMW-ի վարորդը բախվել է բաժանարար բետոնե սյանը, բարձրացել վրան, պատճառը մեկ այլ մեքենայի կողմից բախումն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 15-ին, արտակարգ վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում BMW մակնիշի 02 AC 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե սյանը և մասամբ հայտնվել դրա վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: BMW-ն նշված վիճակում է հայտնվել այն բանից հետո, երբ մեկ այլ ավտոմեքենա, ստեղծելով վթարային իրավիճակ, բախվել է BMW-ին, իսկ հետո BMW-ն վթարի վայրից տեղափոխվել է քարշակի ավտոմեքենայի օգնությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր