211652_close_icon

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Mazda»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, դուրս եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին. պատճառը մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count14258 դիտում article-date 10:07 04-06-2025
Այսօր՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Աղվան Ա.-ն իր վարած «Mazda» մանկնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում, ըստ նախնական տեղեկությունների, մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելու պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, ապա դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել քարերին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:
 
Տարածքը սահմանազատել են պարեկները: 
 
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
 
Պարեկային ծառայությունը պարզում է վթարային իրավիճակ ստեղծած, դեպքի վայրը լքած ավտոմեքենայի մակնիշը և վարորդի ինքնությունը:
 
Նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ողղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ: 
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր