211652_close_icon
views-count2708 դիտում article-date 21:27 13-01-2020

Վալվերդեն առաջիկա ժամերին կարող է պաշտոնանկ արվել

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս կլքի իր պաշտոնը: Այսօր կայացած հանդիպմանը «Բարսելոնայի» ղեկավարները իսպանացի մասնագետին տեղեկացրել են, որ նրա հետ պայմանագիրը խզելու են: Վալվերդեի գործակալի հետ արդեն քննարկվում են մանրամասները: Ըստ կատալոնական լրատվամիջոցների, թիմի մարզաբազայում Վալվերդեի իրերն արդեն հավաքել են: Վաղը նա հրաժեշտ կտա թիմին և իր շտաբին: Երեկ «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին հրաժարվել էր այժմ գլխավորել թիմը՝ համարելով դա ոչ հարգալից վերաբերմունք Վալվերդեի հանդեպ: «Բարսան» հիմա մի քաի թեկնածություն է քննարկում, այդ թվում՝ «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի:

Նմանատիպ նյութեր