Սաակաշվիլին կարող է պաշտոնանկ արվել
Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հնարավոր է հեռացնեն պաշտոնից մինչև մարտի սկիզբը, հաղորդել է Hromadske.tv հեռուստաալիքը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրին:
Վերջինիս պաշտոնանկ լինելու հավանականությունը չի բացառել նաև նրա օգնական Սաշա Բորովիկը:
«Մենք լրջորեն մտահոգված ենք քաղաքական ճգնաժամով, որը երկրում սկսել է թափ հավաքել, քննադատում ենք և տալիս անհարմար հարցեր, այդ թվում՝ վարչապետին ու նախագահին, որոնց անմիջականորեն ենթարկվում ենք: Իհարկե, կարելի է ենթադրել, որ դա կարող է նրանց կողմից կոշտ արձագանք առաջացնել: Իսկ կարո՞ղ է լինել պաշտոնանկություն՝ ամեն ինչ հնարավոր է սպասել»,-ասել է Բորովիկը:
Ավելի վաղ Սաակաշվիլին Ուկրաինայի նախարարների կաբինետի հրաժարականի վերաբերյալ քվեարկության ձախողումը անվանել էր «օլիգարխիկ հեղաշրջում»: