Զինեդին Զիդանը կարող է պաշտոնանկ արվել
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է պաշտոնանկ արվել, եթե թիմը երկրի չեմպիոնի տիտղոսը չնվաճի:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննարկում է գլխավոր մարզչի փոփոխության հարցը, չնայած Զիդանի գլխավորությամբ թիմը առաջին 15 ամիսները հաջողությունների է հասել: Եթե մադրիդցիները բաց թողնեն հաղթանակը, ապա ֆրանսիացին` մեծ հավանականությամբ, կհեռացվի աշխատանքից:
Զիդանին կարող է փոխարինել նրա փորձառու հայրենակից, «Արսենալի» ներկայիս գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Պերեսը երկար տարիներ բարձր է գնահատում նրա աշխատանքը` հաշվի չառնելով վերջին շրջանում 67-ամյա մասնագետի գրանցած թույլ արդյունքները: