Իրանից հեռացել է երկրի պատմության մեջ միակ օլիմպիական կին մեդալակիրը
Իրանի պատմության մեջ միակ օլիմպիական կին մեդալակիրը՝ տաեքվոնդիստ Կամիա Ալզադեն քաղաքական պատճառներով հեռացել է երկրից: 21-ամյա մարզուհին, որը 2016թ. Ռիո-դե-Ժանեյրոյի Խաղերում բրոնզե մեդալ էր նվաճել, իր որոշման մասին հայտնել է Ինստագրամում:
«Ես Իրանում ճնշումների ենթարկվող միլիոնավոր կանանցից մեկն է: Ես կրել եմ այն ամենը, ինչ ասել են ինձ, կրկնել եմ նրանց ասած յուրաքանչյուր բառ: Երբ պետք է եղել, նրան օգտագործել են ինձ:
Հեռանալու որոշումն ավելի բարդ էր, քան՝ Օլիմպիադայի մեդալ նվաճելը: Սակայն ես ցանկանում եմ ապրել երջանիկ ու անվտանգ, ինչպես նաև շարունակել սպորտով զբաղվել», ասել է Ալիզադեն:
Իրանի իշխանությունները աղջկան քննադատում էին թաեքվոնդոյով զբաղվելու համար և ընդգծում էին, որ կնոջ արժանապատվությունը նրանում չէ, որ ոտքերը տարածի: Բոլոր դեպքերում, Կամիան հայտարարել է, որ միշտ կմնա Իրանի զավակը:
Ալիզադեն հետագա բնակության համար ընտրել է Նիդերլանդները: