211652_close_icon
views-count9108 դիտում article-date 18:14 13-01-2020

Վրացիներն ու ուկրաինացիները զանգվածային ծեծկռտուք են սարքել ըմբշամարտի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայում ընթացող ըմբշամարտի մրցաշարում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, որը հրահրել էին մրցաշարի երկու մասնակիցները: Միջադեպը տեղի է ունեցել մինչև 79 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ գոտեմարտում՝: Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Էրբոցանաշվիլին և ուկրաինացի մարզիկ Հասան Զաքարիևը մարզագորգի վրա սկսել են բռունցքների միջոցով հարաբերություններ պարզել: Նրանց փորձել են բաժանել թիմակիցները, ինչպես նաև՝ մարզիչները, սակայն կռիվը շատ արագ վերածվել է զանգվածային ծեծկռտուքի: Միայն մրցաշարի կազմակերպիչների միջամտությունից հետո է հաջողվել կռվարարներին բաժանել: Գոտեմարտը այդպես էլ չի ավարտվել, քանի որ երկու մարզիկն էլ որակազրկվել են:

Նմանատիպ նյութեր