ԱՄՆ-ում բեյսբոլիստները խաղի ժամանակ զանգվածային ծեծկռտուք են սարքել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բեյսբոլի Հյուսիսամերիկյան Գլխավոր լիգայի (MLB) առաջնության հերթական խաղում «Ցինցինատիի» և «Պիտսբուրգի» խաղացողները զանգվածային ծեծկռտուք են սարքել:
Խաղը հենց սկզբից թշնամական մթնոլորտում է ընթացել և իր գագաթնակետին ասել միջնամասում, երբ «Պիտսբուրգի» մենեջերը ինչ որ վիրավորական արտահայտություն է արել «Ցինցինատիի» բեյսբոլիստի հասցեին: Վերջինս բռունցքներով հարձակվել է մենեջերի վրա և զանգվածային ծեծկռտուք հրահրել:
Ծեծկռտուքին մասնակցել են երկու թիմերի գրեթե բոլոր բեյսբոլիստները և մրցավարներին միայն մի քանի րոպե հետո է հաջողվել հանդարտեցնել կրքերը:
Միջադեպից հետո երկու թիմերի մի շարք խաղացողներ հեռացվել են մինչև հանդիպման ավարտը:
Նշենք, որ «Ցինցինատի Ռեդս»-«Պիտսբուրգ Փայրեթս» հակամարտությունը MLB-ում ամենաանհաշտներից մեկն է: