Ինգուշեթիայում սամբոյի մրցաշարում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինգուշեթիայի մայրաքաղաք Նազրանում մարտական սամբոյի մրցաշարի ժամանակ մարզիկներն ու երկրպագուները մարզասրահում զանգվածային ծեծկռտուք են սարքել:
«Մենամարտի ժամանակ մարզիկներից մեկը հրել է մրցակցին, երկրպագուների խումբը ներխուժել են տատամի: Մարզահամալիրի անվտանգության աշխատակիցները կարողացել են դադարեցնել կռիվը, կռվարարներին դուրս են բերել մարզադահլիճից, տուժածներ և բերման ենթարկվածներ չկան», հայտարարել է Ինգուշեթիայի ներքին գործերի նախարարությունը:
Այլ տեղեկություններով, ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ ինգուշ սամբիստը ինչ որ բան չի կիսել Չեչնիայի իր մրցակցի հետ: