Վրացիներն ու աբխազները պետք են մեկմեկու. Վրաստանի վարչապետ
Խաթարված վրաց-աբխազական եղբայրությունը անպայման պետք ՝ վերականգնվի. Վրացիներն ու ացխազները պետք են մեկմեկու։ Նման կարծիք է հայտնել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, հաղորդում է Грузия Online-ը։
«1992 թվականի օգոստոսի 14-ը գրանցված է մեր երկրի նորագույն պատմության մեջ որպես ամենաողբերգական օրերից մեկը։ Ոչինչ չի կարող թւոլացնել հայրենի տան մասին բոլոր հարկադիր տեղահանվածների երազանքը, որոնց վռնդել են սեփական տներից։ Ես հավատում եմ, որ խաթարված եղբայրությունը օրերից մի օր կվերականգնվի։ Վրացիներն ու աբխազները պետք են միմյանց»,-ասել է Կվիրիկաշվիլին։
Միևնույն ժամանակ նա անհրաժեշտ է համարել հարևան պետության հանդեպ հավասարակշիռ ու պրագմատիկ քաղաքականություն վարելը։