2019-ի ընթացքում Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել. Փաշինյան
2019 թվականի ընթացքում Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել: Այս մասին Ֆեյսբուքի իր [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/]էջում [/url]գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը անգին է, կորուստը անամոքելի: Բայց քանի որ բանակում արձանագրված ամեն մահ կրկնակի ցավ ու կսկիծ է պատճառում բոլորիս, հարկ եմ համարում կիսվել մի լուրով: 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել:Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին: Աստված պահապան մեր զինվորներին»,- գրել է վարչապետը: