211652_close_icon
views-count66683 դիտում article-date 09:34 09-01-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes CLS-ն ու 06-ը. Mercedes-ը գլխիվայր հայտնվել է ձորակում. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ կապիտալ վերանորոգվող կամրջի հարևանությամբ, բախվել են 29-ամյա Ա- Ք-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 64 ՍԼ 647 համարանիշի և 31-ամյա Մ. Ա-ի վարած Mercedes CLS մակնիշի 91 PN 111 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոլոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 7 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Եղվարդ քաղաքի Նաիրիի հիվանդանոցի հերթապահ խումբը, ովքեր առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ վթարի հետևանքով իրենք չեն տուժել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-ը և սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Տեղում վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ: Վթարի հիմնական պատճառը այն է, որ պատկան մարմինները վերանորոգվող կամրջի հատվածում չեն տեղադրել լուսային անվտանգության նշաններ և 06-ի վարորդը, չկարողանալով կողմնորոշվել, դուրս է եկել հանդիպակաց գոտի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր