211652_close_icon
views-count19583 դիտում article-date 18:05 07-01-2020

ԱՄՆ-ն ռմբակոծիչներ է տեղափոխում Դիեգո Գարսիա կղզու ռազմակայան՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների նախապատրաստվելու համար. Tert.am, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ն իր ռազմավարական B-52 ռմբակոծիչները Լուիզիանայի ավիաբազայից տեղափոխում է Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա կղզու ռազմակայան՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների նախապատրաստվելու համար, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/01/07/usa-iran/3179545?fbclid=IwAR1HosWh_DHF-ITZrJshaJ9ZZ6dgqJxQxVJX7tadHueHakpR3LJO2ryJB6Q]Tert.am[/url]-ը: Նշվում է, որ Հնդկական օվկիանոսում գտնվող ավիաբազաները կարող են գործի դրվել Իրանի հետ ռազմական հակամարտության դեպքում, եթե համապատասխան հրաման տրվի: Միևնույն ժամանակ, ինքնին ռմբակոծիչների տեղափոխումը դեռ չի նշանակում, որ նման հրաման է տրվել։ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչները CNN-ին հայտնել են, որ B-52 ռմբակոծիչները հասանելի կլինեն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողությունների համար, եթե հրաման տրվի ռազմական գործողություններ սկսել։ Աղբյուրը հիշեցնում է, որ սա վերջին մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է, երբ ամերիկացի զինվորականները B-52 ռմբակոծիչներ են տեղակայել տարածաշրջանում՝ Իրանի հետ հարաբերություններում լարվածության աճի ֆոնին։ Մայիսին Սպիտակ տունը հրամայել էր վեց B-52-ը տեղակայել Կատարի ամերիկյան ռազմակայանում, ինչպես նաև «Հարավարևմտյան Ասիայի» այլ բազաներում, երբ հաղորդումներ էր ստացել Իրանի կողմից ենթադրյալ սպառնալիքների մասին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր «արագ և ուժեղ հարված» հասցնել Իրանում առկա 52 թիրախներին, եթե վերջինս որոշի հարձակում գոծել ԱՄՆ-ի վրա: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն թիրախավորել է իրանական 52 օբյեկտ, որոնցից մի քանիսը «շատ կարևոր են Իրանի և իրանական մշակույթի համար» և պատասխան հարվածը ուժեղ կլինի, եթե Թեհրանը հարված հասցնի ԱՄՆ-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր