ԱՄՆ-ն B-52 ռմբակոծիչներ կուղարկի Մերձավոր Արևելք՝ ԻՊ-ի դեմ պայքարի համար. աղբյուր
ԱՄՆ-ն մտադիր է Սիրիա և Իրաք ուղարկել B-52 ռմբակոծիչներ՝ «իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով իր ռազմական իրազեկ աղբյուրին:
Ինքնաթիռները կսկսեն առաքելությունը ապրիլ ամսից: Չի հաղորդվում, սակայն, թե քանի միավոր ռմբակոծիչ է ուղարկվելու Մերձավոր Արևելք: Աղբյուրը հայտնել է միայն, որ նրանք փոխարինելու են B-1-երին, որոնք ներկա պահին հարվածներ են հասցնում ԻՊ դիրքերին Իրաքում ու Սիրիայում:
Հիշեցնենք, որ Սիրիայում ԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում են Սիրիայի կառավարական ուժերը և ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված միջզգային կոալիցիոն ուժերը: