211652_close_icon
views-count3673 դիտում article-date 22:29 06-01-2020

Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին «երկրորդ Վիետնամով»

Միացյալ Նահանգները զղջալու է, եթե իր զորքը դուրս չբերի Մերձավոր Արևելքից։ Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, հաղորդում է Ria Novosti գործակալությունը։ «Սպանելով Սուլեյմանիին՝ ԱՄՆ-ն մեծ հիմարություն է արել, և այժմ Վաշինգտոնը բախվելու է երկրորդ Վիետնամի»,-ասել է նա այսօր՝ հունվարի 6-ին, «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Սուլեյմանիի հրաժեշտի արարողության ժամանակ։ Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ն 2 հրթիռ է արձակել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գտնվող օդանավակայանից ոչ հեռու։ Արդյունքում սպանվել է գեներալ Սուլեյմանին։ Դեպքից հետո Իրաքի խորհրդարանը հավանություն է տվել Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման խնդրանքի մասին բանաձևին։ Ներկա պահին Իրաքում գտնվում է մոտ 5200 ամերիկացի զինվորական։

Նմանատիպ նյութեր