Իրանը սպառնացել է ոչնչացնել ցանկացած հետախուզական ապարատ, որը կնկատվի ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի համատեղ զորավարժությունների անցկացման վայրում
Ցանկացած հետախուզական ապարատ, որը կնկատենք Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի հետ համատեղ զորավարժանքների վայրում, կոչնչացվի։ Այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի հրամանատարի տեղակալ Հաբիբուլլահ Սայարին, հայտնում է Tasnim-ը։
«Անշուշտ, շատ երկրներ կցանկանային իմանալ, թե ինչ է տեղի ունենում զորավարժութուններում։ Ակտիվացել են նաև հետախույզները, սակայն համատեղ զորավարժությունները կատակ չեն, և մենք չենք կատակում։ Ցանկացած ապարատ, ինչպես լողացող, այնպես էլ թռչող, կվերացվի զորավարժությունների վայրում»,-մեջբերել է գործակալությունը Սայարիի խոսքը։
Զորավարժություները կրում են «Ծովային անվտանգության գոտի» անվանումը և անցկացվում են Հնդկական օվկիանոսի ու Օմանի նեղուցի հատվածում և տևելու են մինչև դեկտեմբերի 30-ը։