Իրանը սպառնացել է, որ կխզի միջուկային գործարքը
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը կարող է դուրս գալ միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքից մի քանի ժամում, եթե ԱՄՆ-ն շարունակի ընդլայնել պատժամիջոցների ցուցակը, հայտնում է France Press-ը։
«Պատժամիջոցային ու զսպման անարդյունավետ փորձը նախորդ ադմինիստրացիային ստիպեցին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Եթե նրանք ցանկանում են վերադառնալ այդ պրակտիկային, մենք ժամերի ընթացքում կարող ենք նախկին իրավիճակին վերադառնալ»,-մեջբերում է Ռոուհանիի խոսքը գործակալությունը։
Հիշեցնենք, որ գործողությունների պլանի համապարփակ համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 14-ին և ուժի մեջ մտել 2016 թվականի հունվարի 16-ից։