4361 դիտում
15:33 06-01-2020
Ավստրալիայի իշխանությունները 1.4 մլրդ դոլար կհատկացնեն երկրում ավերիչ անտառային հրդեհների հետևանքների վերացման համար
Ավստրալիայի վարչապետ Սքոթթ Մորրիսոնը հայտարարել է, որ առաջիկա 2 տարում պետությունը հավելյալ՝ 1.39 մլրդ դոլար կհատկացնի, որպեսզի փակի այն ծախսերը, որոնք երկրում խոշոր անտառային հրդեհների դեմ պայքարելու ժամանակ են արվել։
Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը պատրաստ է ցանկացած գումար ծախսել, որպեսզի վերականգնվեն վնասված տնտեսությունները, ճանապարհներն ու այլ հաստատություններ։
Մորրիսոնը նաև չի բացառել, որ հնարավոր է՝ հրդեհները շարունակվեն առաջիկա ամիսներին։
Նշենք, որ Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով մի քանի միլիոն հեկտար տարածք է այրվել։ Զոհվել է առնվազն 17 մարդ, ոչնչացել են հազարավոր տներ։
Բացի այդ, մեծ վնաս է կրել կենդանական աշխարհը. սատկել է մոտ 8 հազար կոալա և հարյուր հազարավոր այլ կենդանիներ։
Նմանատիպ նյութեր
3123 դիտում
19:16 11-12-2017
Շարունակվում է Խոսրովի և Արտավանի անտառային հրդեհների հետևանքների վերացման գործընթացը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3702 դիտում
13:34 02-09-2017
Թրամփը «Հարվի» փոթորկի հետևանքների վերացման համար Կոնգրեսից 8 մլրդ դոլար է խնդրել
3290 դիտում
13:36 20-10-2017
Կալիֆորնիայում անտառային հրդեհների հասցրած վնասի չափը գնահատվել է մոտ 1 մլրդ դոլար
Այս բաժնից
1360 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1006 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1312 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը