211652_close_icon
views-count61689 դիտում article-date 14:59 05-01-2020

Խոշոր ավտովթար Երևանում․ ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են Range Rover-ն ու VAZ 21703-ը. կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ասօր հունվարի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայի և Էջմիածնի խճուղի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ Լուսինե Եղիազարյանի վարած Range Rover մակնիշի 50 XO 100 համարանիշի և Արտուշ Սարգսյանի վարած VAZ 21703 մակնիշի 68 PR 688 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա․ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր