211652_close_icon
views-count35477 դիտում article-date 10:23 11-05-2021

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Տավուշի Ճանշինի փոխտնօրենի Range Rover-ն ու Infiniti-ն, Range-ն էլ բախվել է պատին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 26-ամյա Սուրեն Մկրտչյանի վարած Infiniti մակնիշի 17 XՏ 117 համարանիշի և Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Ալբերտ Ադամյանի վարած Range Rover մակնիշի 50 VV 009 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Range-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «ԴՈՄՈՒՍ» խանութի պատին, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սերյոժա Հախվերդյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ս. Մկրտչյանն աշխատում է բուքմեյքեր, իսկ Ա. Ադամյանը՝ «Տավուշի Ճանշին»-ում՝ որպես փոխտնօրեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր