211652_close_icon
views-count3824 դիտում article-date 20:42 03-01-2020

ԱԳ նախարարը Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացման կապակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 3-ին խորհրդակցություն է հրավիրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին նաև տարածաշրջանում հավատարմագրված ՀՀ դեսպանները»,- նշել է Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ձեռնարկած հրթիռային հարվածի արդյունքում Բաղդադի օդանավակայանի շրջանում [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/03/1144289/]սպանվել [/url]է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաև, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկչության մեջ և հայտարարել, որ «ԱՄՆ-ը իր հանցավոր արկածախնդրության բոլոր հետևանքների համար պատասխանատվություն է կրելու»:

Նմանատիպ նյութեր