211652_close_icon
views-count1589 դիտում article-date 16:44 28-02-2015

Վ.Պուտինը Հորդանանի թագավորի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում

ՌԴ նախագահ Վ. Պուտինը Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում տիրող իրավիճակը: Հանդիպման ընթացքում ընդգծվել է ահաբեկչության դեմ պայքարի համար ուժերի ակտիվացման անհրաժեշտությունը: ՌԴ նախագահի մամլո ծառայությունից հայտնել են, որ քննարկվել են ռուս-հորդանանյան հարաբերությունների ներկայիս հարցերը, կողմերը միմյանց հայտնել են դրանք հետագայում զարգացնելու մտադրության մասին: Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակի շուրջ: Նշվել է նաև ակաբեկչության դեմ պայքարի համար միջազգային ուժերի ակտիվացման անհրաժեշտության մասին:

Նմանատիպ նյութեր