211652_close_icon
views-count27370 դիտում article-date 17:02 03-01-2020

Արշավիր Ղարամյան. Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։ «Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/03/1144289/]սպանությունը[/url] հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի: Սուլեյմանիի սպանությունը ավանտյուրա է ընդդեմ տարածաշրջանում կայունության պահպանմանը եւ ահաբեկչության դեմ տարվող պայքարին: Սուլեյմանին հավատարմորեն,անմնացորդ ծառայել է իր երկրի եւ ժողովրդի շահերին,հետեւաբար վրեժի լուծումը արժանապատվության խնդիր է Իրանի պետության,ժողովրդի, զինվորականության եւ հատկապես հետախաուզական ու հատուկ նշանակության ծառայությունների համար: Ցավակցում եմ հարեւան Իրանի ժողովրդին եւ գեներալի հարազատներին…»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր