Սարգիս Գրիգորյան. Սուլեյմանիի սպանությունը էլ ավելի է խորացնում ճգնաժամը Մերձավոր Արևելքում ու դրանից դուրս
Արաբագետ Սարգիս Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սուլեյմանիի սպանությունը ոչ միայն էլ ավելի է խորացնում ճգնաժամը Մերձավոր Արևելքում ու դրանից դուրս, այլ կարելի է ասել ԱՄՆ-Իրան հայտարարված պատերազմ է, որը սուր բնույթ է ստանալու Լիբանանում, Պաղեստինում, Սիրիայում, Իրաքում, Եմենում, Բահրեյնում, Իսրայելում, Պարսից ծոցում և այլն....»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ձեռնարկած հրթիռային հարվածի արդյունքում Բաղդադի օդանավակայանի շրջանում [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/03/1144289/]սպանվել [/url]է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաև, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։
Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկչության մեջ և հայտարարել, որ «ԱՄՆ-ը իր հանցավոր արկածախնդրության բոլոր հետևանքների համար պատասխանատվություն է կրելու»: