Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի միջև ստորագրվել է Արևելամիջերկրածովյան եռակողմ համաձայնագիր (EastMed) գազատարի շինարարության վերաբերյալ։
Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։Համաձայնագիրը ստորագրվել է Աթենքում, ուր հրավիրվել են նաև Հունաստանի էներգետիկայի նախկին նախարարները, ովքեր օգնել են փաստաթուղթը կազմելու հարցում։
Փաստաթուղթը ստորագրել են Հունաստանի ու Իսրայելի էներգետիկայի նախարարներ Կոստիս Հաձիտակիսն ու Յուվալ Շտայնիցը, ինչպես նաև Կիպրոսի առևտրի, արդյունաբերության և զբոսշրջության նախարար Գորգիոս Լակկոտրիլիսը։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Հունաստանը, Իսրայելն ու Կիպրոսը կյանքի կկոչեն Արևելամիջերկրածովյան գազատարի նախագիծ
2020.01.02 22:38

