211652_close_icon
views-count1286 դիտում article-date 10:38 05-06-2019

Հայաստանը, Կիպրոսը և Հունաստանը ներուժը միավորելու հայտ են ներկայացնում․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը, Կիպրոսն ու Հունաստանը անցկացրել են արտգործնախարարների եռակողմ հանդիպում, որը տեղ է ունեցել Կիպրոսի մայ­րաքաղաքում: Տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը եռակողմ հանդիպումից առաջ ասել է, որ իր այցի նպատակն այդ ձևաչափը նախաձեռնելն է: Առերևույթ, Հայաստան, Կիպրոս, Հունաստան եռակողմ ձևաչափը, այսպես ասած, տպավորիչ չէ աշխարհաքաղաքական բալանսի տե­սանկյունից: Երեք պետությունն էլ ունեն համաշխարհա­յին գործերին համեստ մաս­նակցություն: Մյուս կողմից, սակայն, սա այն դաշինքներից կամ ձևաչափերից մեկն է, որի առանցքում, հիմքում ընկած է քաղաքակրթական ամուր հիմք: Երեք պետություններն այդ իմաստով ունեն համաշ­խարհային քաղաքականու­թյան պատմաքաղաքակրթական խոր հետք, որն այնքան ուժեղ է և արտահայտիչ, որ անկասկած լրացնում է պետու­թյունների աշխարհաքաղաքական համեստությունը՝ ձևաչափին տալով առանձնահա­տուկ նշանակություն մի շարք ուղղություններում: Անկասկած, առաջինն այս­տեղ թուրքական ուղղությունն է: Եռակողմ ձևաչափ են կազ­մում երկրներ, որոնք Թուրքիա­յի հետ ունեն պատմաքաղաքական հարցեր: Հայաստանը, Կիպրոսը և Հունաստանը, փաստորեն, ներկայացնում են ներուժը միավորելու հայտ, ինչն անկասկած բարձրացնե­լու է քաղաքական էֆեկտիվու­թյունն ու կշիռը: Իսկ նրբե­րանգն այստեղ այն է, որ Թուր­քիայի հետ խնդիրներն ու հար­ցերը պարունակում են հենց քաղաքակրթական, արժեքային խորություն, բացարձակա­պես ծավալապաշտական և ագրեսիվ չեն, ինչը հավելյալ ուժ և առանձնահատկություն է հաղորդում եռյակին, միաժա­մանակ դրան տալով նաև միջազգային հարաբերություննե­րի ավելի լայն դերակատա­րում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր