Հունաստանը, Կիպրոսը և ԱՄՆ-ն համատեղ վարժանքներ են անցկացնում Հունաստանի ջրերում
Հունաստանի, Կիպրոսի և Միացյալ Նահանգների հատուկ նշանակության ջոկատները համատեղ վարժանքներ են անցկացնում հունական Կրետե կղզու Սուդա ծովածոցում գտնվող ծովային ռազմակայանի մոտակայքում գտնվող ջրային տարածքում: Այս մասին հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2021/01/13/Greek-seaforce/3494348]Tert.am[/url]-ը՝ հղում անելով almasdarnews.com լրատվական գործակալությանը:
Ըստ հունական լրատվամիջոցների, եռակողմ զորավարժությունները նախատեսված էին երեք երկրների ուժերի միջև համագործակցությունն ընդլայնելու նպատակով և ծրագրված էին Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի կողմից:
Լրատվականը նշում է, որ Հունաստանը և Կիպրոսը կոալիցիա են կազմել Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ֆրանսիայի և Իսրայելի հետ ընդդեմ Թուրքիայի, քանի որ վերջինիս հետախուզական առաքելությունը Միջերկրական ծովի արևելքում զայրացրել է Աթենքին և Նիկոսիայի: