58996 դիտում
12:30 02-01-2020
Նոր մանրամասներ՝ 38-ամյա վիրավոր պայմանագրային զինծառայողից. պարզվել է՝ ովքեր են եղել Mercedes-ում և ում կողմից է արձակվել կրակոցը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը երեկ՝ հունվարի 1-ին, տեղեկություն էր հրապարակել Տավուշի մարզում 38-ամյա պայմանագրային զինծառայողի՝ հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Տավուշի բաժին, և Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 20։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Թթուջուր-Իջևան-Բերդ ճանապարհի խաչմերուկում Կարտուշ Օհանյանին պատկանող Mercedes Viano մակնիշի ավտոմեքենան վարել է 39-ամյա Նարեկ Մելիքյանը։
Ավտոմեքենայի մեջ եղել են ուղևորներ՝ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչներ, 46-ամյա Ջիվան Միրազախնյանը, 23-ամյա Ռոման Ուսինյանը և 42-ամյա Կամո Առաքելյանը։ Ընթացքի ժամանակ Ջ. Միրզախանյանը իր ձեռքի «Իժ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով անզգուշաբար կրակել է Կ. Օհանյանի ոտքին՝ պատճառելով հրազենային վնասվածքներ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս անգամ ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Ճամբարակի բաժին։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/01/1144218/]հայտնել [/url]էինք, որ դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 20։25-ի սահմաններում Ճամբարակի ամբուլատոր կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Ճամբարակի բաժին, որ «ձախ սրունքի երրորդականի հրազենային թափանցող, ջնջխված վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու, բաժնի պետի օպերգծով տեղակալ Խաչատրյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ՝ 38-ամյա Կարտուշ Օհանյանն է։
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Ճամբարակի ոստիկանները պարզել էին, որ նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Նարեկ Մելիքյանը և վիրավոր Կ․ Օհանյանը վերջինիս պատկանող Mercedes Viano մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածով երթևեկելիս Տավուշի մարզի «Եղնիկասար» կոչվող տարածքում «ԻԺ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի, որսորդական, ողորկափող հրացանից ավտոմեքենայի սրահում անզգուշությամբ կրակել էր ոտքին և ստացել նշված վնասվածքները։
Ոստիկանները հայտնաբերել էին ավտոմեքենան և այն տեղափոխել ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2101 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)