211652_close_icon
views-count22120 դիտում article-date 11:54 11-06-2015

Նոր մանրամասներ այսօր բանակում մահացած 20-ամյա զինծառայող Էդգարի մասին. նա ԼՂՀ-ից էր, իսկ մահվան պատճառը հակառակորդի կրակոցը չէ

Հունիսի 11-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհված ժամկետային զինծառայող Էդգար Մելքոնյանը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից էր: Մեզ հայտնի դարձավ նաև, որ նախնական տեղեկություններով՝ Էդգարը մահացել է ոչ թե հակառակորդի կրակոցից, այլ ինքնասպան է եղել: Առաջիկայում կհարուցվի նաև քրեական գործ: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/11/56033/]հայտնել [/url]էինք, որ հունիսի 11-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր