211652_close_icon
views-count64901 դիտում article-date 19:34 23-03-2020

Նոր մանրամասներ Արարատի մարզում քաղաքացու տուն «ներխուժած» Opel-ի վթարից. պարզվել է՝ «ներխուժողները» եղել են գյուղում հայտնի «Զազոն» ու «Զոզոն», ովքեր տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է մարտի 21-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է Opel Zafira մակնիշի ավտոմեքենան վարել է Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 32-ամյա Արամ Խաչատրյանը, ով բախվել է նույն գյուղի բնակիչ, 43-ամյա Գևորգ Մովսիսյանին պատկանող Opel Omega մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Ա. Խաչատրյանն ու նրա ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 36-ամյա Խոսրով Խաչատրյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. և Խ. Խաչատրյանները հարազատ եղբայրներ են և գյուղում ավելի շատ հայտնի են «Զազո», «Զոզո» մականվամբ: Եվ երևի այդ հանգամանքն էր պատճառը, որ դեպքի վայրում հավաքված գյուղացիներից մի քանիսն ասում էին. «Լավ է՝ Զազոյի, Զոզոյի կյանքին վտանգ չի սպառնում, սա դաս կլինի նրանց, որ մյուս անգամ գազի պեդալը չտանջեն»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/21/1150442/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 21-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում, Opel Zafira մակնիշի 36 QG 114 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վերին Արտաշատ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել էր բնակչի տան դիմաց կայանված Opel Omega մակնիշի 38 DO 008 համարանիշի ավտոմեքենային: Բախումից հետո Opel Zafira-ն առաջ էր ընթացել, կոտրել Opel Omega-ի տիրոջ տան երկաթե դարպասները և փլուզելով պատերը, մխրճվել ավտոտնակի մեջ: Վթարի հետևանքով Opel Zafira-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արտաշատ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Հարությունն Թորոսյանն ու տեսուչ Գեղամ Մովսիսյանը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիներն ու տանտերերը, և օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանն ու դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր