211652_close_icon
views-count68470 դիտում article-date 17:45 27-12-2019

Հյուսիսային պողոտայում մոխրի է վերածվել «Ապաչի» ընկերության արհեստական տոնածառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Երևանի Հյուսիսային պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում այրվել է արհեստական տոնածառը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները մարել են կրակը, սակայն տոնածառն ամբողջությամբ վերածվել է մոխրի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տոնածառը պատկանում է «Ապաչի» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութը՝ [color=#CC0000]SHAMSHYSNA.com[/color]-ի ընթերցողի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր