211652_close_icon

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Սյունիքի մարզում. բախվել են «Kia Sorento»-ն ու «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե արգելապատնեշին ու բռնկվել. «Mercedes»-ը վերածվել է մոխրի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count27618 դիտում article-date 10:25 04-08-2025
Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սյունիքի զանգերի հատվածում բախվել են «Kia Sorento» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյաը, բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցլ, բախել երկաթե արգելապատնեշին և բռնկվել: 
 
Ավտովթար-հրդեհի հետևանքվ 2 հոգի տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Սիսիան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառյության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Ղաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ: 

Հրշեջ-փրկարարները մարել են «Mercedes»-ում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Վթար-հրդեհի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր