211652_close_icon
views-count3000 դիտում article-date 18:03 23-12-2019

Տանզիանիայում ֆուտբոլի հանդիպումը դադարեցվել է մեղուների հարձակման պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տանզանիայում Անկախության գավաթի «Յանգա»-«Իրինգա Յունայթեդ» հանդիպումը դադարեցվել է խաղադաշտում մեղուների հսկայական պարսի պատճառով, որը հարձակվել է ֆուտբոլիստների և հանդիսականների վրա: Մեղուները անսպասելի դաշտում հայտնվել են երկրորդ խաղակեսի միջնամասում: Երկու թիմերի ֆուտբոլիստներն ու մրցավարները անմիջապես պառկել են խոտածածկին՝ սպասելով, որպեսզի մեղուները հեռանան, սակայն մի քանի վայրկյան անց բոլորը սկսել են փախչել խաղադաշտից: Նրանց հետևել են նաև հանդիսականներից շատերը: Ավելի ուշ խաղը շարունակվել է և ավարտվել է «Յանգիի» հաղթանակով՝ 4:0:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր