211652_close_icon
views-count6678 դիտում article-date 17:58 20-12-2019

«Արսենալը» կարող է վերադարձնել Մխիթարյանին. Vnews..am

Լոնդոնի «Արսենալը» շուտով նոր գլխավոր մարզիչ կունենա։ Ամենայն հավանականությամբ, «զինագործների» գլխավոր մարզիչ կնշանակվի «Մանչեսթեր Սիթիում» Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան։ Football London-ի տեղեկություններով՝ Արտետան նշանակման դեպքում դիտարկելու է թիմի՝ այլ ակումբներում վարձակալական հիմունքով հանդես եկող ֆուտբոլիստների, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանի արդյունավետությունը։ Եթե Հենրիխը շարունակի լավ ելույթները «Ռոմայի» կազմում, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նա կվերադառնա «Արսենալ» ու կշարունակի հանդես գալ լոնդոնյան ակումբում, հայտնում է [url=https://www.vnews.am/mkhitaryani-ardyunavetutyuny-rromayum-nor-durr-kbatsi-nra-hamar-arsenalum/?fbclid=IwAR1385f_Zn0am1IucsukPbXdqv0odXk7u3bM2w5tVpn2CBlXcwcgRWozhbY]Vnews.am[/url]-ը: Նշենք, որ «Ռոմայի» կազմում Մխիթարյանը դարձել է 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Նմանատիպ նյութեր