11097 դիտում
22:49 15-12-2019
Արմեն Մելիքբեկյան․ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը կարող եմ միայն հերյուրանք որակել. Vnews.am
ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանը [url=https://www.vnews.am/armen-melikbekyan%e2%80%a4-rruben-hayrapetyani-haytararutyuny-karogh-yem-miayn-vorpes-heryurank-vorakel/?fbclid=IwAR2sKS-5-_Xd6CC89M3iCgvvwCIfS6EzbelYh2A8RwHNE6Z0MvPFHimX6h4]VNews.am[/url]-ի հետ զրույցում հերքել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունն այն մասին, թե ինքը ֆեդերացիայում աշխատելու տարիներին ֆինանսական չարաշահում է կատարել։ Թեկնածուն անդրադարձել է նաև Խինես Մելենդեսի ու նրա թիմի աշխատավարձին, ինչպես նաև իր այն հայտարարությանը, թե ՀՖՖ նախագահի մյուս թեկնածու Թովմաս Գրիգորյանին աջակցում է Ռուբեն Հայրապետյանը։
[b]– Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ աշխատելիս ֆինանսական չարաշահում եք թույլ տվել, որից հետո նա հեռացրել է Ձեզ։ Ինչի՞ մասին է խոսքը և այն ժամանակ ինչպե՞ս եք Դուք հեռացել ՀՖՖ-ից։
[/b]
Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը ֆինանսական չարաշահումների մասին աբսուրդային է, դա միայն որպես հերյուրանք կարող եմ որակել։ Ես, ընդհանրապես, ոչ մի հավաքական Իսպանիա չեմ տարել։ Եղել է դեպք 2008թ․ հունվարին, երբ ես որպես ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ գնացել էի Բարսելոնա խաղացանկը քննարկելու, այո, քարտը գողացել են, և ամբողջ վնասը, որը, եթե չեմ սխալվում, կազմում էր մոտ 2100 եվրո, ես վերականգնել եմ։ Այդ մասին կան փաստաթղթեր, ու եթե ՀՖՖ տնօրենը չի տեղեկացրել Ռուբեն Հայրապետյանին, ապա դա լուրջ խնդիր է, իսկ եթե տեղեկացրել է, ու Ռուբեն Հայրապետյանը ստում է, ապա դա այլ հարց է։
Բացի դրանից, Ռուբեն Հայրապետյանի տրամադրած տեղեկատվության անհամապատասխանությունը ակնհայտ է այնքանով, որ ես ինչպես նշեցի՝ դեպքը եղել է 2008թ․ հունվարին, մինչդեռ ես իմ դիմումի համաձայն ֆեդերացիայից հեռացել եմ 2008թ․ վերջին։ Ես այդ ընթացքում ազգային հավաքականի հետ որպես պատվիրակության անդամ 2008թ․ աշնանը մեկնել եմ Բոսնիա և Հերցեգովինա ու Բելգիա։
Բացի այդ, 2011թ․ Ռուբեն Հայրապետյանը խնդրել էր ինձ մեկնել Չեխիա Վարդան Մինասյանի հետ խաղացանկը կազմելու համար աջակցելու որպես ֆեդերացիայի նախկին աշխատակից, ես չեմ մերժել, գնացել ու մասնակցել եմ քննարկումներին, բնականաբար դա ապացուցող բազմաթիվ փաստեր կան։ Ես կզարմանայի, եթե ֆեդերացիայից գումար գողացած մարդուն ևս մեկ անգամ խնդրեին երեք տարի անց մասնակցել քննարկումներին ամենակարևոր հարցով, որը խաղացանկի կազմումն է։
Նշեմ նաև, որ 2012թ․ Ռուբեն Հայրապետյանը խնդրել էր ինձ վերադառնալ աշխատանքի ՀՖՖ, որը ես մերժել եմ։ Եթե ֆինանսական չարաշահում թույլ տված անձին այդքան անգամ հրավիրում են մասնակցելու ֆեդերացիայի աշխատանքներին կամ կանչում են հետ, ապա ես այլևս ոչ մի մեկնաբանություն չունեմ։ Ընդհանուր առմամբ, չեմ ուզում անդրադառնալ ՀՖՖ նախկին նախագահի հայտարարություններին, քանի որ այնտեղ ճշմարտության տոկոս գրեթե չկա։
[b]– Դուք հայտարարեցիք, որ ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանի հետևում կանգնած է Ռուբեն Հայրապետյանը։ Ինչի՞ վրա է հիմնված Ձեր այս հայտարարությունը։
[/b]
Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցից արդեն բացահայտ էր, թե ում է նա աջակցում՝ իր քննադատության հիմնական թիրախ դարձնելով ինձ։ Բացի դրանից, մենք տեսնում ենք, որ Թովմաս Գրիգորյանի թիմում ընդգրկված անձը ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածու է առաջադրվում Ռուբեն Հայրապետյանի որդու հասարակական կազմակերպության կողմից, այստեղ էլ մեկնաբանություններն ավելորդ են։
[b]– Չեն դադարում Ձեզ ուղղված այն մեղադրանքները, որ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսին ու իր թիմին, ինչպես նաև մրցավարական բաժնի պետ Միխալ Լիստկևիչին վճարվում է շատ ավելի մեծ գումար, քան արժե նրանց աշխատանքը։
[/b]
Ես այս մասին բազմիցս ասել եմ ու վերջին անգամ եմ ուզում կրկնել, որ պայմանագրերը անձնական տեղեկատվություն է և գաղտնիք է, նաև բանկային գաղտնիք։ Ասեմ ուղղակի մի բան՝ այն թվերը, որ շրջանառվում են՝ ամսական 10000 եվրո [Լիստկևիչին] կամ տարեկան 2 մլն եվրո [Մելենդեսի թիմին], անգամ մոտ չեն իրականությանը, նույն հաջողությամբ մենք կարող ենք խոսել 3, 4, 5 մլն եվրոյի մասին։ Կարծում եմ՝ այս հարցն այլևս արդիական չէ և ես այլևս չեմ անդրադառնալու այս հարցին։
Մանրամասները՝ [url=https://www.vnews.am/armen-melikbekyan%e2%80%a4-rruben-hayrapetyani-haytararutyuny-karogh-yem-miayn-vorpes-heryurank-vorakel/?fbclid=IwAR2sKS-5-_Xd6CC89M3iCgvvwCIfS6EzbelYh2A8RwHNE6Z0MvPFHimX6h4]Vnews.am[/url]-ում
Նմանատիպ նյութեր
7415 դիտում
17:23 10-12-2019
ՀՖՖ նախագահի հիմնական թեկնածուն ես եմ. Արմեն Մելիքբեկյան. vnews.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10345 դիտում
22:24 23-12-2019
Արմեն Մելիքբեկյան. Չեմ կարող պատկերացնել մի մարզչի, ով Մխիթարյանին չի հրավիրի հավաքական. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2248 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2914 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2425 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում